Artsakhpress

Վերլուծական

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական հանդիպումից, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ հայ-թուրքական հարբերությունների գործընթացը կապում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ:

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է թուրքագետե Ռուբեն Սաֆրաստյանը:
 
Անդրադառնալով նրան, որ Ֆինլադյան և Շվեդիան արդեն կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ֆինլադիան և Շվեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները:
 
«Հնարավոր է, որ Բայդենի և Էրդողանը եկել են համաձայնության Ֆինլադիայի և Շվեդիայի մասով: Ֆինլադիան և Շվեդիան ընդունել են Թուրքիայի պահանջները: Թուրքիայի պահանջները շատ ավելի մեծ են եղել: Հատկապես Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապված, բայց Թուրքիան պահանջում էր, որ արգելվի քրդական այլ կազմակերպությունների գործունեությունը և այլն: Մյուս կողմից Թուրքիայի պահանջները կապված են եղել ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես՝ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ-ից ստանալ F16 կործանիչների նորացված տարբերակները կամ էլ իր ունեցած տարբերակները մոդեռնիզացնել: Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքաակնությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ: Մյուս կողմից՝ Արևմուտքը ցույց տվեց, որ կարող է ճնշում գործադրել, և Թուրքիայից ստանալ այն, ինչն իրեն հարկավոր է: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիան այն մակարդակի պետությունը չէ, որը ձգտում է իրեն ներկայացնել: Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել»,- ասել է Սաֆրաստյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search