Artsakhpress

Միջազգային

Չինաստանը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի կապակցությամբ

Չինաստանը լուրջ մտահոգություն և վճռական բողոք է հայտնում ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի կապակցությամբ:

Չինաստանը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի կապակցությամբ

Չինաստանը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Հենց ՆԱՏՕ-ն է աշխարհում խաղաղության և կայունության համակարգված մարտահրավերը»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե պաշտպանական կազմակերպություն է, բայց իրականում շարունակում է իր ընդլայնումը դեպի նոր տարածաշրջաններ:

«ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ դադարեցնի անհիմն քննադատությունն ու սադրիչ հայտարարությունները Չինաստանի վերաբերյալ, հրաժարվի «սառը պատերազմի» մտածելակերպից և զրոյական գումարով խաղի հայեցակարգից»,- ասել է ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդունվել է Դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որում Չինաստանը հիշատակվում է որպես «համակարգային մարտահրավեր և մրցակից»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search