Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով և 2 միլիոն դոլար՝ Արցախի համար:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար»:
Բացի այդ, «Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար...(և) մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»»,- ասվում է հաղրդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ի հավելումն Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը ապրանքների վաճառքն արգելելուն, օրինագիծը ներառում է Ազատության Աջակցության ակտի 907 Բանաձևի մասին մի հատված: «Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ երկուսն էլ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ, որը վարչակազմը կասեցրել է անցյալ շաբաթ:
Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ «անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունն ու վերապատրաստումը չեն ազդել Հայաստանի հետ իր (Ադրբեջանի) ռազմական հավասարակշռության վրա» և այնուհետև ընդգծել է, որ ինքը «կշարունակի խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում է, որ Պետքարտուղարությունը կգործի լիարժեք թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած աջակցություն»»,- հայտնում են Համագումարից:
Նշվում է, որ հանձնաժողովի նախագահ Շիֆը ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»:
«Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում հանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ կոնգրեսական Հել Ռոջերսին՝ հայ ժողովրդին օգնելու նպատակով այս չափազանց կարևոր ֆինանսավորումն ընդգրկելու համար: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ իրենց առաջնորդության և Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ուղղված երկկուսակցական նամակի համար, որտեղ ուրվագծված են քաղաքականության հիմնական խնդիրները»,- հայտարարել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search