Ալբանիան ՆԱՏՕ-ի հետ Պորտո Ռոմանոյում ռազմածովային բազա կառուցելու շուրջ բանակցություններ է վարում։ուցելու համար։
Ալբանիան ՆԱՏՕ-ի հետ ռազմածովային բազա կառուցելու շուրջ բանակցություններ է վարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, գրում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Պորտո Ռոմանոն, որը գտնվում է ափամերձ Դուրես քաղաքի մոտ եւ համարվում է երկրի ամենամեծ նավահանգիստը, կունենա առեւտրային հատված, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմածովային բազա:
Դեռ մայիսին Ռաման ասել էր, որ իր կառավարությունը ՆԱՏՕ-ին է առաջարկել Փաշալիման ռազմածովային բազան, որը գտնվում է Տիրանայից մոտ 200 կմ դեպի հարավ:
ՆԱՏՕ-ն արդեն վերանորոգում է Կուկովա ավիաբազան, որը գտնվում է Տիրանայից մոտ 80 կիլոմետր դեպի հարավ։