Հորմոզգան նահանգի գլխավոր նահանգապետը շաբաթ օրը հայտնել է, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Խամիր քաղաքի Սայեհ Խոշ գյուղում 6,1 և 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի զոհ է դարձել 5 մարդ, վիրավորվել՝ 19-ը։
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5 զոհ, 19 վիրավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Ռիխտերի սանդղակով 6,3 մագնիտուդով երկրաշարժը հաջորդել է Իրանի հարավում գտնվող Բանդար Խամիր գյուղի Սայեհ Խոշ գյուղում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժին։
Երկրաշարժից հետո տեղի են ունեցել մեկ տասնյակից ավելի հետցնցումներ։
Հորմոզգան նահանգի գլխավոր նահանգապետը հավելել է, որ տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր։