Artsakhpress

Միջազգային

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սիրիա. այցի նպատակներից մեկը խաղաղությունն է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Դամասկոս իր այցի գլխավոր նպատակներից մեկը Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության ապահովումն է:

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սիրիա. այցի նպատակներից մեկը խաղաղությունն է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սիրիա. այցի նպատակներից մեկը խաղաղությունն է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Tasnim-ը։
Շաբաթ օրը Թեհրանից Դամասկոս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է սիրիացի պաշտոնյաների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացնելու մասին մի քանի օր առաջ Անկարա կատարած այցից հետո:
Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է փորձի պահպանել իր կառուցողական դերը եւ կանխել նոր ճգնաժամերը տարածաշրջանում, ասել է նա։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Սիրիա իր այցի հիմնական նպատակներից է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հաստատման համար քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով Իրանի կարեւոր հարաբերությունները երկու երկրների հետ:
Ամիր Աբդոլլահիանը նաեւ նշել է, որ Սիրիայի նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում բանակցություններ կվարի Թեհրանի եւ Դամասկոսի հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ։
Հունիսի 27-ին Աբդոլլահիանը որպես Իրանի ԱԳ նախարար առաջին անգամ այցելել էր Թուրքիա եւ բարձր մակարդակի բանակցություններ էր վարել Անկարայում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search