Artsakhpress

Քաղաքական

Թուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են բացել իրենց սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Թուրքիայի ԱԳՆ

Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպումը։

Թուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են բացել իրենց սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են բացել իրենց սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Թուրքիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Նրանք պայմանավորվել են հնարավորինս արագ ապահովել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանի հատումը երրորդ երկրների քաղաքացիների կողմից, որոնք այցելում են համապատասխանաբար Թուրքիա եւ Հայաստան, եւ որոշել են անհրաժեշտ գործընթաց նախաձեռնել այդ նպատակով:
Նրանք նաեւ պայմանավորվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ օդային ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին եւ որոշել են անհրաժեշտ գործընթաց նախաձեռնել այդ նպատակով։
Բացի այդ, նրանք քննարկել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար:
Եզրափակելով՝ նրանք կրկին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search