Artsakhpress

Միջազգային

101 տարեկանում մահացել է Չեբուրաշկայի «հայրը»` մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը

Մահացել է մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը։

101 տարեկանում մահացել է Չեբուրաշկայի «հայրը»` մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, անվանի մուլտիպլիկատորը 101 տարեկան էր. օգոստոսի 30-ին նա կդառնար 102 տարեկան։
 
Հենց նա է «Չեբուրաշկա», «Գավ անունով կատվիկը», «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի ստեղծողը։
 
Շվարցմանը հայտնի է նաև նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար։
 
Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ` 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։
 
Ի դեպ, Շվարցմանը ձախլիկ էր, որին գրել էին սովորեցրել աջով, սակայն նա նկարում էր ձախ ձեռքով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Search