Artsakhpress

Հասարակական

Ամարասում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնի առթիվ պատարագ է մատուցվել  

Այսօր` հուլիսի 2-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնը:

Ամարասում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնի առթիվ պատարագ է մատուցվել  

Ամարասում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնի առթիվ պատարագ է մատուցվել

 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տոնի առթիվ` Ամարասի վանական համալիրում Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Մխիթար Հարոյանի ձեռամբ պատարագ է մատուցվել: Պատարագին մասնակցում էին եկեղեցու բազմաթիվ հավատավորներ, ովքեր սուրբ վանքում աղոթք են հղել առ Աստված և սուրբ հաղորդություն ստացել:
 2.jpg (120 KB)
Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը մեզ հետ զրույցում ասել է,որ Հայոց Հայրապետ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներին թողեց կաթողիկոսական գահը և գնաց Մանյա այր կոչվող քարայրում ճգնելու: Սուրբ Գրիգոր Լուսավորչի մահանալուց հետո այդ վայրում գտնվող հովիվները նրան քարերով ծածկեցին:Երկար տարիներ հետո Գառնիկ անունով մի ճգնավորի տեսիլ երևաց, որ Ամարասի վանական համալիրում են ամփոփված Գրիգոր Լուսավորչի մասունքները: Նա գալիս է, վերցնում այդ մասունքները, տանում այլ վայր,հետո կրկին բերում և ամփոփում վանքում:
 
Արմեն Հարեյան.jpg (171 KB)«Երբ Հայ Առաքելական եկեղեցին մեռոն է պատրաստում, խառնում են Գրիգոր Լուսավորչի Աջով, և այդ ձևով շարունակականությունը պահպանվում է: Այդ է այսօրվա խորհուրդը: Մենք հիշում ենք մեր անցյալը, մեր պատմությունը, բայց կարևորն այն է, որ մենք տեսնենք, թե սուրբ մարդիկ ինչ են արել մեր ազգի համար, ինչպես են մոտեցել Աստծուն, ինչպես են ճգնել սրբության մեջ: Եվ դա օրինակ ու հիշեցում է մեզ համար, որ մենք էլ այսօր պետք է այդ սրբությամբ ապրենք մեր կյանքը` սիրենք Աստծուն, սիրենք մերձավորին, և այն ամենը, ինչ բխում է դրանից` չատել, ուրիշի ունեցվածքին աչք չդնել, այլ կարեկցանք ունենալ մարդկանց նկատմամբ, հոգատար լինել: Երբ այս ամենն անենք, մեր կյանքում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետև Աստված լսում է այդպիսի մարդկանց աղոթքը: Մենք կոչված ենք սուրբ կյանք ապրելու,և այս տոները, եկեղեցական արարողությունները մեզ հիշեցնում են դրա մասին»,-մասնավորապես ասել է Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը' ավելացնելով, որ դարձով և ապաշխարությամբ պետք է մաքրել անձերը ատելությունից ու չարությունից եւ այն ամենից, որ կուտակվում է դրանց հետեւանքով։ Ըստ հոգեւոր հոր' դրանք հեռացնելով մարդը երջանկություն կզգա, շուրջբոլորը լույս կտարածվի։
 
«Մաքրվելով պետք է ոտքի կանգնենք,և Աստված օգնում է այդ գործում»,- ընդհանրացրել է հոգեւորականը։
4.jpg (129 KB)
4.jpg (129 KB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search