Artsakhpress

Հասարակական

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ:

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում ասվում է․
«ՆԳ նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ճանապարհային ոստիկանության բոլոր ծառայողներին, ովքեր գիշեր ու զօր ճանապարհապարեկային ծառայություն են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում:
Ճանապարհային ոստիկանությունն ունի նպատակային հստակ ուղենիշ. Կանխել պատահարները, նվազագույնի հասցնել դեպքերը, պատշաճ ապահովել հասարակական կարգը, ամրապնդել օրենքի գերակայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը ՆԳ նախարարության այն ստորաբաժանումն է, որն ուղղակիորեն ամեն օր առնչվում է քաղաքացու հետ և որոնց աշխատանքը բաց է ու թափանցիկ: Այդ իսկ պատճառով նրանք ամենաշատն են թիրախավորվում հանրության կողմից:
Խնդիրներ ևս կան, սակայն, վստահեցնում եմ, որ մեր ամենօրյա պահանջները միտված են այդ խնդրների լուծմանը և ծառայության անվերապահ ու լիարժեք իրականացմանը:
Շնորհակալ եմ ՃՈ համակարգի այն ծառայողներին, որոնք ամենօրյա ռեժիմով կարգավորում են մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը, դպրոցամերձ խաչմերուկները, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածները: Այն ծառայողներին եմ շնորհակալ, որոնց համար աշխատանքը առաքելություն է և նվիրում, համազգեստը`պատիվ:
Այսուհետ էլ կանենք հնարավորը՝ Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search