Artsakhpress

Միջազգային

Pfizer-ի գործադիր տնօրենը նախազգուշացնում է COVID-19-ի մոտալուտ նոր ալիքի մասին

Ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ աշխարհին մոտենում է կորոնավիրուսային վարակի նոր ալիք։

Pfizer-ի գործադիր տնօրենը նախազգուշացնում է COVID-19-ի մոտալուտ նոր ալիքի մասին

Pfizer-ի գործադիր տնօրենը նախազգուշացնում է COVID-19-ի մոտալուտ նոր ալիքի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է The Jerusalem Post-ի հետ զրույցում,հաղորդում է Lenta.ru-ն։
«Մոտենում է համաճարակի նոր ալիք. Կարծում եմ, որ դեռ ոչ բոլորն են վերապատվաստվել պատվաստանյութի չորրորդ չափաբաժնով: Բացի այդ, դեռևս կա օմիկրոնի շտամ, որը դժվար է կառավարել: Ըստ իսրայելցի գիտնականների բացահայտումների՝ պատվաստումն օգնում է նվազեցնել հոսպիտալացման և մահվան վտանգը»,- ասել է Բուրլան։

Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ունի պատվաստումների հետ կապված իր զարգացումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նահանգին բնորոշ առանձնահատկությունները, ուստի նա կառավարություններին ոչ մի առաջարկություն չի տալիս, այլ միայն տրամադրում է տեղեկատվություն և տվյալներ։ Pfizer-ի ղեկավարը նաև կարծում է, որ COVID-19-ի կանխարգելման և դրա դեմ պայքարի ներկայիս մեթոդները թույլ են տալիս մարդկանց «ապրել իրենց կյանքը»՝ չնայած մոտեցող կորոնավիրուսի նոր ալիքին։
2022 թվականի հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ասաց նոր համաճարակի և COVID-19-ի ազդեցության բյուջեի պատրաստման անհրաժեշտության մասին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search