«Արցախփոստ»-ն ընթացիկ տարվա հունիսի 17-ից շրջանառության մեջ է դրել «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը» թեմային նվիրված նամականիշ։
«Արցախփոստ»-ը Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշ է թողարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արցախփոստ»- ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ 12 000 հազար տպաքանակով տպագրված նամականիշին պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը՝ «Ամբոխները խելագարված» գեղանկարի խորապատկերին: Անվանական արժեքը 120 ՀՀ դրամ է։