Artsakhpress

Հասարակական

Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը

Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:

Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը

Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության տեխհսկիչ Արմեն Բաբայանը:

«Դեռևս 2019 թվականին մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ, մաքրվել են ճանապարհները: 2020 թվականին սկսվել էր փողոցի բարեկարգման ծրագրի իրականացման հիմնական փուլը: Պատերազմի և այլ խնդիրների պատճառով ընդհատված աշխատանքները վերսկսվել են 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Ասֆալտապատվել և բարեկարգվել են 15 000 քառ. մետր ճանապարհահատված և 2000 քառ. մետր մայթ»,-ներկայացրել է Ա. Բաբայանը:

291394350_1409214672889837_5990577552595678155_n.jpg (317 KB)Մեր զրուցակցի խոսքով՝ փողոցում իրականացվել են նաև գազատարերի ու բարձր լարման հոսանքագծերի տեղափոխության և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search