Artsakhpress

Միջազգային

Սի Ծինփինը հրաժարվել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերից. Yomiuri

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր այցելելու հրավերը COVID-19 համավարակի պատճառով։

Սի Ծինփինը հրաժարվել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերից. Yomiuri

Սի Ծինփինը հրաժարվել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերից. Yomiuri
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին գրել է News.am-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվել է, որ ռուսական կողմի հրավերն արվել է 2022թ. հունիսի 15-ին, Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած խոսակցության ընթացքում։ Չինաստանի նախագահն ի պատասխան ասել է, որ առաջիկայում Ռուսաստան այցելելը դժվար կլինի հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Հայտնի է, որ Չինաստանի նախագահն այլ երկրներ չի այցելել 2020թ. հունվարի վերջից։
Պարբերականը նաեւ նշել է, որ Սի Ծինփինը փորձում է 2022թ. աշնանը, Չինաստանի Կոմկուսի համագումարի նախօրեին, որտեղ նա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի երրորդ ժամկետի համար, կտրուկ քայլեր չանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Իսկ Ռուսաստան այցելությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ ճգնաժամի խորացման։

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search