Artsakhpress

Միջազգային

Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեքշաբթի հայտարարել է դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։

Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին

Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման մեկնարկի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախքան անդամակցության արձանագրությունների ստորագրումը դաշինքի կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման բաց մասը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։ Արարողությանը ներկա են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներ Անն Լինդեն եւ Պեկկա Հաավիստոն։
«Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, դա սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա, հայտնում է News.am-ն։
Սթոլթենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։ Ակնկալվում է, որ ստորագրումից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները վավերացման կուղարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամներին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս գործընթացը կարող է մի քանի ամիս տեւել։

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search