Artsakhpress

Միջազգային

Ղազախստանը մինչև 2023 թվականի հունվարի կեսերը սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա

Ղազախստանից բենզինի, դիզելային վառելիքի և նավթամթերքների այլ տեսակների ապրանքներն ավտոմոբիլային ճանապարհով արտահանման արգելքը, որի ժամկետը լրացել էր, վեց ամսով վերսկսվել է:

Ղազախստանը մինչև 2023 թվականի հունվարի կեսերը սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա

Ղազախստանը մինչև 2023 թվականի հունվարի կեսերը սահմանափակումներ է մտցրել նավթամթերքների արտահանման վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.aը հատնում է, որ այդ մասին հայտնի է դարձել Ղազախստանի էներգետիկայի նախարարի և այլ գերատեսչությունների արտահանման մասին համատեղ հրամանից։
«Վեց ամիս ժամկետով արգելք մտցնել Ղազախստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բենզինի, դիզվառելիքի և նավթամթերքի որոշ տեսակների արտահանման համար, բացառությամբ քսայուղերի, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ արտադրողի կողմից տրամադրվող գազաբալոններով, ինչպես նաև 20 լիտրից ոչ ավելի ծավալով առանձին տարաներով արտահանման»,-ասված է հրամանում։
Արգելքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 12-ից։
Ինչպես հաղորդվում է, ավտոմոբիլային ճանապարհով նավթամթերքների (դիզվառելիք և նավթամթերքի որոշ տեսակներ) արտահանման արգելքը, որը սահմանվել էր 2021 թվականի նոյեմբերին, ավարտվել է 2022 թվականի մայիսի 21-ին։ Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Բոլատ Ակչուլակովը հայտնել է, որ մորատորիումը կերկարաձգվի ևս վեց ամսով։

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search