Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման

ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը:

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնում որոշման հետ:
«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմը: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը:
Նրա կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:
«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է նա:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search