Երեքշաբթի թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել։
Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Անթալիայի արեւմուտքում՝ Կոնյաալթի շրջանի մոտ։ Ավելի քան 20 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հինգ ուղղաթիռ և չորս ինքնաթիռ, ներգրավված է մարման աշխատանքներին։
Գործակալությունը նշում է, որ 2021 թվականի ամռանը Թուրքիայի հարավի 30 նահանգներում անմիջապես անտառային հրդեհներ են տեղի ունեցել։ Հրդեհների հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 860-ը։