Artsakhpress

Միջազգային

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

Ռուսաստանը եւ նրա բարեկամ Ղազախստանը մշտական կապի մեջ են, նրա կողմից առայժմ որոշումներ չեն ընդունվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին աջակցելու վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այդ մասին փոխանցում է News.am-ը։
Ղազախստանի ֆինանսների նախարարությունը նախկինում մշակել է ապրանքների տեղաշարժի հաշվառման կանոնների նախագիծ՝ հանրապետության տարածքից Ռուսաստան դրանց արտահանման դեպքում, որը նախատեսում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանման թույլտվությունից հրաժարվելու հնարավորություն, բխում է հրապարակված փաստաթղթից, որը քննարկման համար հրապարակվել է բաց նորմատիվ իրավական ակտերի պորտալում։
«Դեռեւս որեւէ որոշում չի կայացվել։ Ընդհակառակը, բացարձակ մտադրություն է արտահայտվում՝ էլ ավելի ընդլայնելու մեր փոխգործակցությունը, միասին արձագանքելու դրսից բխող մարտահրավերներին եւ նվազագույնի հասցնելու այդ ոչ բարեկամական գործողությունների հետեւանքները։ Առայժմ մենք սրանից ենք ելնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հետեւում են արդյոք Կրեմլում այս գաղափարի քննարկմանը եւ ինչպես են վերաբերվում նման քայլերին։ Նա հիշեցրել է, որ երկրների կառավարությունները «մշտական կապի մեջ են», դրանք անցկացվում են կանոնավոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search