Artsakhpress

Միջազգային

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում 4 նախարար է հրաժարական տվել. պատճառը վարչապետի նկատմամբ անվստահությունն է

Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել չորս նախարար: Դպրոցների գծով պետնախարար Ռոբին Ուոքերը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապված սկանդալի պատճառով:

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում 4 նախարար է հրաժարական տվել. պատճառը վարչապետի նկատմամբ անվստահությունն է

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում 4 նախարար է հրաժարական տվել. պատճառը վարչապետի նկատմամբ անվստահությունն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին գրում է Tert.am-ն:

«Ցավոք, վերջին իրադարձություններն ինձ ցույց տվեցին, որ մեր հիանալի կուսակցությունը, որին ես պաշտպանել եմ իմ ողջ հասուն կյանքը, շեղվել է իր հիմնական առաքելությունից՝ ղեկավար պաշտոնների խնդիրների վրա անդադար կենտրոնանալու պատճառով… Ցավոք, վերջին ամիսներին սխալները ստվերում են ձեր կառավարության մեծ ձեռքբերումները… թեև ես չեմ կարող մտածել ավելի լավ կամ ավելի օգտակար աշխատանքի մասին, քան այն, ինչ անում եմ, սակայն սթափ մտքով չեմ կարող շարունակել աշխատել ձեր կառավարությունում», - գրել է Ուոքերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում, որը նա հրապարակել է Twitter-ում՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ նախքան այս Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Նմանատիպ որոշման մասին հայտնել են մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի երեխաների և ընտանիքների հարցերով նախարար Ուիլ Քվինսը:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։

Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ «հետ նայելով՝ գիտակցում է, որ սխալ բան է արել», սակայն այս հայտարարությանը հաջորդել են մի շարք հրաժարականներ՝ վարչապետի նկատմամբ անվստահության պատճառով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search