Artsakhpress

Քաղաքական

Հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը եռակողմ խմբի շրջանակներում շարունակվում է։

Հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման շուրջ. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը, հայտնում է News.am-ը։
«Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։ Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Երեւանի, Բաքվի եւ նրանց հարեւանների։ Իրենց աշխատանքի արդյունքների մասին համանախագահներն առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին, երբ ձեռք բերվեն կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասել է նա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search