Artsakhpress

Միջազգային

Բլինքենը կհորդորի G20-ի երկրներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորելու է G20-ի երկրներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա աջակցի ծովային ուղիները բացելու ՄԱԿ-ի ջանքերին, որոնք փակված են Ուկրաինայում հակամարտության պատճառով, եւ կկրկնի Չինաստանին ուղղված նախազգուշացումը՝ չսատարել Մոսկվայի ռազմական ջանքերին

Բլինքենը կհորդորի G20-ի երկրներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Բլինքենը կհորդորի G20-ի երկրներին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացրել է News.am-ը։
Բլինքենը մեկնելու է Ասիա՝ ուրբաթ օրը Բալիում հանդիպելու համար G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Նրա ուղեւորությունը ներառելու է հոկտեմբերից ի վեր առաջին հանդիպումը չինացի պաշտոնակցի՝ Վան Իի հետ, բայց հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ չի սպասվում։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ այժմ «հարմար ժամանակ չէ» Լավրովի եւ Բլինքենի հերթական հանդիպման համար։ «Մենք կցանկանայինք, որպեսզի ռուսները լուրջ վերաբերվեն դիվանագիտությանը։ Մենք դա դեռ չենք տեսել»,- ասել է նա։
Վերլուծաբանները կանխատեսում են G20-ի վիճելի նախարարական հանդիպում, որտեղ Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները Մոսկվային կմեղադրեն պարենի գլոբալ անբավարարության մեջ, իսկ Ռուսաստանը մեղքը կբարդի ԱՄՆ-ի մտցրած պատժամիջոցների վրա։
Պետքարտուղարի տնտեսական եւ գործնական հարցերով օգնական Ռամին Թոլուին լրագրողներին ասել է, որ Բլինքենը կբարձրացնի էներգետիկ անվտանգության հարցը եւ ՄԱԿ-ի՝ ուկրաինական ու ռուսական սննդամթերքներն ու պարարտանյութերը համաշխարհային շուկաներ վերադարձնելու նախաձեռնությունը։
«G20-ի երկրները  պետք է Ռուսաստանին հորդորեն պատասխան տալ եւ պնդեն, որպեսզի նա աջակցի ծովային ուղիները հացահատիկի առաքման համար բացելու ՄԱԿ-ի ընթացիկ ջանքերին»,- ասել է նա։ «Անկախ այն բանից՝ դա տեղի կունենա G20-ի, թե առանձին երկրների մակարդակով, դա կարեւոր պահ է»,- ասել է նա։
Արեւելյան Ասիայի գծով ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ Դենիել Քրիտենբրինկը ասել է, որ ակնկալում է Ուկրաինայի վերաբերյալ կարծիքների «անկեղծ» փոխանակման Վան Իի եւ Բլինքենի բանակցություններում, որոնք տեղի կունենան շաբաթ օրը։ «Դա կլինի եւս մեկ հնարավորություն... արտահայտելու մեր սպասելիքները Չինաստանից, եւ ինչ չպետք է անի նա Ուկրաինայի համատեքստում»,- ասել է նա։
Քրիտենբրինկն ասել է, որ «չափազանց կարեւոր է» աջակցել չինացի գործընկերների հետ կապի բաց գծերին, «որպեսզի կանխվի ցանկացած վրիպում, որը կարող է ոչ միտումնավոր կերպով հանգեցնել հակամարտության եւ առճակատման»։
Չնայած Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ համակողմանի ռազմավարական մրցակցությանը՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները առեւտրային գործընկերներ են մնում։ Նախագահ Ջո Բայդենը դիտարկում է չինական մի շարք ապրանքների սակագները հանելու հնարավորությունը, որպեսզի զսպի գնաճն ԱՄՆ-ում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։ Ընդ որում՝ ուշադրության կենտրոնում է մնում Կոնգրեսի վերահսկողությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Search