Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Արցախի կոթողային մշակույթը ներկայացնող գրքերի և կայքի շնորհանդես

Նախօրեին Ստեփանակերտի <<Պոլ Էլյուարի տուն>> Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համլետ Պետրոսյանի ու Նժդեհ Երանյանի համահեղինակած «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի, ինչպես նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Արցախի կոթողային մշակույթը ներկայացնող գրքերի և կայքի շնորհանդես

Ստեփանակերտում կայացել է Արցախի կոթողային մշակույթը ներկայացնող գրքերի և կայքի շնորհանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն ասել է, որ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ենթադրում է բազմաբնույթ նախաձեռնություններ:

15.jpg (1.71 MB)

«Մենք` որպես գիտնականներ, ընտրել ենք ակադեմիական հետազոտություններ կատարելու և դրանք աշխարհին ներկայացնելու ճանապարհը: Շատ հաճախ մարդիկ բարձրաձայնում են, թե ինչու ադրբեջանցիներին չենք պատասխանում և իրենց տեղը չենք դնում այն նույն բառամթերքով, որով իրենք են հարձակում իրականացնել:

Ես կարծում եմ, որ ակադեմիզմը ենթադրում է հնարավորինս անկողմնակալ, տեսական և մեթոդաբանական որոշակի կառուցվածքով ներկայացնել մեր հարուստ մշակույթը, ինչն այդպես էլ արված է երկու գրքերում»,-նշել է Հ. Պետրոսյանը:

14.jpg (1.31 MB)

Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի խոսքով՝ «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը երկար տարիների հետազոտության արդյունք է:
«Գրքում ներկայացված են Արցախի տարածքի ամենավաղ շրջանի՝ մ.թ.ա 3-րդ հազարամյակից սկսած, հին հուշարձաններ, քրիստոնեական կոթողներ, փորագիր խաչքարեր»,-մանրամասնել է Ն. Երանյանը:

Հայկուհի Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նախաձեռնվեց Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման կայքի ստեղծման ծրագիրը:

Նախաձեռնության նպատակն է ստեղծել անկախ ակադեմիական հարթակ, որը արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում:

13.jpg (1.52 MB)

«Շուրջ հինգ ամիս նախապատրաստական աշխատանքներ են ընթացել կայքի ստեղծման համար։ Այն գործարկվեց 2021 թվականի մայիսի 15-ին:

Այսօր ակադեմիական միջավայրում միակ աղբյուրներից է: Կայքում արդեն իսկ ներկայացված են 130 հուշարձաններ, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: Հուշարձանները ներկայացված են ակադեմիական սկզբունքների պահպանմամբ»,-ընդգծել է Հ. Մուրադյանը:

Հիմնական նպատակն է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

12.jpg (1.38 MB)

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գրքերի ու կայքի նախաձեռնության հեղինակներին:
Նրա խոսքով՝ հայրենասիրական ու նվիրական այս ձեռնարկումները համաշխարհային քաղաքակրթության ընթացիկ իրավիճակի ու առկա մարտահրավերների յուրօրինակ ընկալումն են:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search