Artsakhpress

Սպորտ

Արցախցի սամբիստները հաղթանակով են վերադարձել ՀՀ-ում կայացած առաջնությունից

Արցախցի մարզիկների թիմը առաջին պատվավոր հորիզոնականն է գրավել՝ հուլիսի 13-15-ը Արտաշատ քաղաքում մասնակցելով փոքր տարիքայինների սամբոյի թիմային բաց առաջնությանը ։

Արցախցի սամբիստները հաղթանակով են վերադարձել ՀՀ-ում կայացած առաջնությունից

Արցախցի սամբիստները հաղթանակով են վերադարձել  ՀՀ-ում կայացած առաջնությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը՝  մանրամասնելով, որ թիմում ընդգրկված էր 12 մարզիկ՝ մինչև 11 տարեկան:
 1.jpg (67 KB)
«Առաջնությունում, որին մասնակցում էր ընդհանուր հինգ թիմ՝ այդ թվում նաև Երևանից, Արտաշատից ու Չարենցավանից, գրավել ենք առաջին հորիզոնականը: Մեր թիմը համալրվել էր ակումբի նոր սաներով, որոնք ընդամենը 5-6 ամիս է, ինչ հաճախում են պարապմունքների»,- ասել է Ա. Ադամյանը, և ավելացրել, որ հաղթանակը ոգևորել է երեխաներին։
 5.jpg (1.82 MB)
Թիմի կազմում ընդգրկված՝ յոթ տարեկան սամբիստ Մանվել Երեմյանն առաջին անգամ է մասնակցում մրցույթի․ վերադարձել է ոսկե մեդալով ու պատվոգրով։
 
6.jpg (1.54 MB)«Երեք փուլում էլ հաղթանակ եմ տարել: Դժվար չի եղել, կցանկանայի էլի մասնակցել»,-անկեղծացել է յոթամյա մարզիկը:
 
«Ադամյան» սամբո ակումբի մարզչի հաղորդմամբ՝  ներկայում  պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը կկայանա  ընթացիկ տարվա օգոստոսին :
2.jpg (92 KB)3.jpg (1.49 MB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search