Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի գալա համերգը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի է ունեցել «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի գալա համերգը։

Ստեփանակերտում կայացել է «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի գալա համերգը

Ստեփանակերտում կայացել է «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի գալա համերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Սոնա Համալյանի հիշատակին նվիրված համերգային երեկոյին «Զարթոնք» ակադեմիայի տասնյակից ավելի սաներ ու դասախոսներ ներկայացրել են հայ և արտասահմանյան աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններ։

Մեզ հետ զրույցում՝ «Զարթոնք» ակադեմիայի զարգացման տնօրեն Աննա Դեմիրճյանը նշել է, որ համերգն իրենց առաջին հայտն է Արցախում։

295057972_1960162471038981_2948775431840751697_n.jpg (78 KB)«Երաժշտության վերելքով՝ մենք եկել ենք Արցախ՝ ոգևորելու, ոգեշնչելու։ Մենք միշտ արցախցիների կողքին ենք։ Այս ծրագիրը, ճիշտ է, երկու շաբաթ է տևելու, բայց անպայման շարունակություն կունենա, քանի որ վարպետները կապ կպահպանեն իրենց սաների հետ։ Այս օրերին, շատ հաճախ նրանց շփումը շարունակվում է նաև դասերից հետո, ինչը մեզ հիմք է տալիս համոզվելու, որ այդ կապը կշարունակվի նաև ակադեմիայից հետո: Արդեն տեսնում ենք, որ երեխաները շատ ոգևորված են, նրանց աչքերը փայլում են։ Նախագծի մեկնարկի արդեն երկրորդ օրվանից նրանք սպասում էին նման համերգի»,- ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ծրագրով նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր կամուրջ է ստեղծվել, քանի որ ակադեմիային մասնակցում են նաև Մայր Հայաստանից, իսկ Սփյուռքի հետ ակտիվ համագործակցություն է ստեղծվել։

295766979_791744338651090_7903571604490261906_n.jpg (90 KB)Ծրագրի մամուլի հետ կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանի խոսքով՝ «Զարթոնք» ակադեմիան Արցախում է՝ խոսելու մշակույթի լեզվով։

«Մենք եկել ենք ասելու, որ միասին ուժեղ ենք և կորովով լի։ Եկել ենք սովորեցնելու և սովորելու։ Օրեր շարունակ մեր մասնագետները զարթոնքցի սաներին փոխանցում էին իրենց փորձն ու գիտելիքները, ոգևորությունն ու սերը»,-ասել է Ք․ Ներսիսյանը՝ նշելով, որ գալա համերգն այս օրերի աշխատանքի արդյունքն է։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ծրագրի աջակիցներ Արցախի Հանրապետության կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

295240945_644874247241889_4750827716781472743_n.jpg (100 KB)Համերգի մասնակից, զարթոնքցի Մարիա Դավթյանը Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի շրջանավարտներից է, ով այս տարի ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժին։ Նա կարևորել է նախագիծը՝ հմտությունների և մասնագիտական առաջընթացի համար անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման առումով։

294987144_750580989326157_3696005680830420442_n.jpg (111 KB)«Ակադեմիայում անհրաժեշտ գիտելիքներ ձեռքբերելու մեծ հնարավորություններ կան, քանի որ դասավանդում են տաղանդավոր մասնագետներ՝ Մայր Հայաստանից ու Սփյուռքից։ Այս ընթացքում շատ գիտելիքներ եմ ստացել, որոնք օգտագործելու եմ իմ ընտրած ասպարեզում։ Ակադեմիայի վարպետների մեծ մասը դասավանդում է այնտեղ,ուր շարունակելու եմ ուսումս։ Ես ուրախ կլինեմ, որ այդ կապը շարունակական լինի»,-ավելացրել է «Զարթոնք» ակադեմիայի մասնակիցը։

294980562_538572951380312_5961545656015189879_n.jpg (134 KB)

Համերգին ներկա էին նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար անձինք։

Հուլիսի 18-ից 31-ը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվում «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ժանրերում։ Ծրագիրն իրականացվում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search