Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում դասական համերգ է կազմակերպվել

Նախօրեին՝ «Զարթոնք» արվեստի ակադեմիայի ծրագրով Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական քոլեջում դասական համերգ է կազմակերպվել:

Ստեփանակերտում դասական համերգ է կազմակերպվել

Ստեփանակերտում դասական համերգ է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ակադեմիայի սաների ու դասախոսների, ինչպես նաև Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ:

«Զարթոնք» ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի նպատակն է Արցախում բացահայտել տաղանդների և հնարավորություն տալ նրանց լիարժեք զարգացնելու իրենց շնորհները:

295758977_570909291422353_526131524928618612_n.jpg (175 KB)«Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ամուր է: Հայաստանաբնակ մեր հայրենակիցները տարբեր ծրագրերով պետք է հաճախակի այցելեն Արցախ: Արդեն ժամանակն է, որպեսզի զարթոնք ապրի հայ ազգը, և մենք լուծումներ գտնենք մեր սխալները շտկելու համար»,-նշել է Վ. Արմենյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս,պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանը բարձր է գնահատել արցախցի երեխաների ակտիվ ներգրավվածությունը ակադեմիայի ծրագրին:

296039253_782545219432682_8399455768945743956_n.jpg (350 KB)«Կոմիտասի անվան երաժշտական քոլեջի երեխաները, բավականին, աշխատասեր են: Ես ուսանողներ ունեմ, ովքեր շատ շնորհաշատ են, երաժշտական, մեծ թռիչքներով կարողանում են բարձունքի հասնել»,-հավելել է Ս. Գյուլբուդաղյանը:

295848185_747809696339822_2944602353879576918_n.jpg (269 KB)«Զարթոնք» ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ նախագիծն Արցախում կյանքի կոչելը նպատակ ունի երկխոսել մշակույթով, նպաստել Արցախն ապրեցնելուն, և, ամենակարևորը,  Արցախ-Հայաստան նոր կապեր ու համագործակցությունն ստեղծել, ինչպես նաև ամրապնդել արդեն ունեցածը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են. ոլորտի պատասխանատու

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

Search