Չիկագոյի խոսող կոթողներից է Սիերս կամ Ուիլիս թաուերը: 1974-ից մինչև 2009-ը Ուիլիս թաուերը Ամերիկայի ամենաբարձր կառույցն էր։
Խոսող կոթողներ. Ուիլիս Թաուեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1tv.am-ի փոխանցմամբ՝ այն ունի 110 հարկ և 104 վերելակ: Ամեն հարկն ունի իր պատմությունը:
Հզոր երկնաքերն աչքի է ընկնում ոչ միայն էքստերիերով, այլև շքեղ ու հարմարավետ ինտերիերով։
Այս հզոր շինության ընդհանուր մակերեսը հավասար է 57 ֆուտբոլային դաշտի։ Այսքան մեծ ու հզոր կոթողի ներսում հաստատ չեք զգա ադրենալինի չափաբաժնի պակաս։
Շինությունն ամեն օր իր հյուրընկալ դռներն է բացում ավելի քան 25 000 այցելուի առջև: