Artsakhpress

Հարցազրույց

Կան որոշակի կենտրոններ, որոնց նպատակն Արցախի պետականության խարխլումն է. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է աշխատել հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների եւ համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման

Կան որոշակի կենտրոններ, որոնց նպատակն Արցախի պետականության խարխլումն է. Դավիթ Բաբայան

Կան որոշակի կենտրոններ, որոնց նպատակն Արցախի պետականության խարխլումն է. Դավիթ Բաբայան

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Վերջերս նշվեց արտաքին գործերի նախարարության ստեղծման տարեդարձը, ինչպե՞ս եք գնահատում կառույցի գործունեությունը։

ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության պետական ​​կառավարման համակարգի առանցքային կառույցներից է։ Այն փորձություններով լի ճանապարհ է անցել, եւ պատմության յուրաքանչյուր հատված իր առանձնահատկությունները, իր դժվարությունները ուներ, որոնք ԱԳՆ-ն բավականին արդյունավետ կերպով  հաղթահարել է։ Հիմա մենք եւս մեր պատմության բավականին բարդ փուլում ենք, եւ շարունակում ենք պայքարել մեր երկրի ապագայի համար։ ԱԳՆ-ի կոլեկտիվը հետաքրքիր է. կան ե՛ւ դիվանագիտական ​​ծառայության վետերաններ, ե՛ւ երիտասարդներ, եւ բոլորին կապում են ընդհանուր շահերն ու արժեքները։ Մեր ավանդական նպատակներն անփոփոխ են։ Դա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, տարբեր երկրների եւ նրանց սուբյեկտների հետ կապերի զարգացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտիվության պահպանումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը։

Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի հետ կապերը։

Ինչպես արդեն նշեցի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր պետականության եւ մեր արտաքին քաղաքականության արդյունավետության հիմնական բաղադրիչներից է։ Մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան՝ կապերն ամրապնդելու համար։

Ինչպիսի՞ն են հարաբերությունները Արցախի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ:

Մեզ հաջողվել է երկու արտաքին գերատեսչությունների միջեւ ինստիտուցիոնալ փոխգործակցության շատ բարձր աստիճանի հասնել։ Իսկ դա արտաքին քաղաքական ոլորտում հայկական պետությունների փոխգործակցության արդյունավետության շատ կարեւոր բաղադրիչ է։ Ինստիտուցիոնալ փոխգործակցության բարձր աստիճանն այն է, ինչին պետք է ձգտեն բոլոր կառույցները:

Օրերս քաղաքագետներից մեկը ոչ այնքան կոռեկտ քննադատություն հնչեցրեցԱրցախի ԱԳՆ-ի եւ անձամբ Ձեր հասցեին ...

Այո՛, վերջերս իրեն որպես քաղաքագետ դիրքավորող մի օբյեկտ հերթական հարձակումն իրականացրեց իմ եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դեմ։ Վերջին շրջանում մի քանի այդպիսի «օբյեկտներ» կան, ինչ-որ «եզրակացություններ» են անում, զզվելի բաներ գրում։ Ես բավականին լավ գիտեմ այդ «օբյեկտներին», եւ նրանք արժանի չեն հասցեական պատասխանների իրենց այս կամ այն ​​«մարգարիտներին»։ Այդպիսի «օբյեկտներին» կարելի է աշխարհաքաղաքական թութակների շարքին դասել, որոնք բարձրաձայնում են այն կենտրոնների թեզերը, որոնցից սնվում եւ ֆինանսավորում են։ Բայց այդ կենտրոնների քաղաքականությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը միշտ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել: Այդ կենտրոնների նպատակն Արցախի պետականության խարխլումն է, դրա ոչնչացումը՝ թուլացնելով կառավարման համակարգը, խզելով կապերը եղբայրական երկրների հետ, օտար ու կործանարար գաղափարներ  սերմանելով։ Իսկ ինչպե՞ս հասնել դրան: Առաջին հերթին պրոֆեսիոնալների ու հայրենասերների չեզոքացմամբ։ Ի դեպ, այդ թութակները միայն այսբերգի մի մասն են, այն էլ՝ ամենափոքր ու տեսանելի։ Կան նաեւ օբյեկտներ, որոնք դիվերսիոն գործունեությամբ են զբաղվում ներսից, ընդ որում՝ վերը նշված նպատակին հասնելու հստակ ցուցումով։ Ցավոք, նման մարդիկ կան նաեւ Արցախում։ Ի դեպ, դա նույն մարդկանց շրջանակն է։ Այն, որ նրանք «ֆաս» հրաման են ստացել, վկայում է այն մասին, որ ԱԳՆ-ն ճիշտ ուղու վրա է՝ արդյունավետորեն կատարելով մեր դիրքերը, շահերն ու արժեքները խթանելու եւ պաշտպանելու իր աշխատանքը։ Մենք կշարունակենք տեր կանգնել մեր դիրքերին, եւ առնվազն քանի դեռ ես գտնվում եմ «ճակատի այս հատվածում», կզսպենք ցանկացած տեսակի հարձակում եւ ագրեսիա։ Ես հիմա չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց եթե որոշակի գործողություններ լրջորեն սպառնան մեր ժողովրդի եւ պետության անվտանգությանը, ես ստիպված կլինեմ որոշ վերջակետեր դնել։ Ի դեպ, այդ թութակները եւ նրանց արտահայտած մտքերը համահունչ են ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությանը։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ դա արվում է՝ ելնելով իրենց ազգային շահերից, մեր երկրում գործող օբյեկտները հակաժողովրդական, ապազգային քաղաքականություն են վարում։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հանուն Արցախի փրկության, եղբայրական երկրների եւ համահայկական եռամիասնության հետ կապերի ամրապնդման։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղարի զրույցից հետո Ադրբեջանը՝ ի դեմս տեղական ԶԼՄ-ներից մեկի,  մեղադրանք հնչեցվեց Պետդեպի հասցեին «ապատեղեկատվություն տարածելու» եւ «անգործունակության» համար։

Մենք ողջունում ենք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանը եւ ղարաբաղյան կարգավորման հարցում ցանկացած դրական առաջընթացին ուղղված բոլոր ջանքերը: Այս համատեքստում Ադրբեջանը շարունակում է տանել իր ապակառուցողական գիծը, մասնավորապես, անում է ամեն ինչ՝ լիարժեք բանակցային գործընթացի վերականգնում թույլ չտալու համար, այդ թվում՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։ Սակայն այստեղ մի ասպեկտ կա, որը շատ ուսանելի է: Ադրբեջանի սկզբունքայնությունը, նույնիսկ՝ իր ապակառուցողական տեսքով, հաճախ հաջողվում է։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային մոտեցման հրամայականի մասին մեր թեզի ճշտությունը։ Արցախի Հանրապետությունը, նույնիսկ գտնվելով այդքան ծանր, խորը վիրավոր վիճակում, խստորեն հետեւելով սկզբունքներին հավատարիմ մնալու փիլիսոփայությանը, կարողանում է բազմաթիվ բացասական ու վտանգավոր միտումներ է չեզոքացնել:

Ադրբեջանն այս փուլում որոշակի առումով հակադրվում է բոլոր հիմնական խաղացողներին՝ ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ ԱՄՆ-ին։ Բաքուն այդքան ապավինո՞ւմ է Թուրքիային:

Կարծում եմ՝ այո: Կարծում եմ՝ դա կապված է որոշակի միտումների հետ։ Մի կողմից պարզ է, որ Ադրբեջանին ուկրաինական գործընթացները դուր չեն գալիս։ Ադրբեջանին դուր չի գալիս նաեւ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ երկխոսության որեւէ հեռանկար, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search