«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը վերակառուցել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի դպրոցի երկարամյա մանկավարժ Լյուդմիլա Ծատուրյանի տունը, որը գտնվում էր խիստ վատթար վիճակում:
«Թուֆենկյան» հիմնադրամը վերակառուցել է Մաճկալաշենի վաստակաշատ մանկավարժի տունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մաճկալաշենի Արմեն Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Լյուդմիլա Ծատուրյանը պատմեց, որ տունը, որտեղ բնակվում է որդու հետ, բավականին հին էր՝ խիստ անբարվոք պայմաններով:
Տանտիրուհին իր գոհունակությունն է հայտնել «Թուֆենկյան»-ի աշխատակազմից և շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին իրենց ընտանիքին սատար կանգնելու համար։
«27 տարի շարունակ ապրել ու դասավանդել եմ հայրենի Մաճկալաշենի դպրոցում։ Թող խաղաղություն լինի Արցախ աշխարհում, որպեսզի նման սրտացավ մարդիկ շարունակեն իրենց բարի գործը»,-մաղթել է մեր զրուցակիցը։