Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում այս օրերին գյուղատնտեսական եռուզեռ է:
Մաճկալաշենում գյուղատնտեսական տարին բերքառատ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչների մի մասը զբաղված է ԿԽՄԿ-ի կողմից տրամադրված ջերմոցների մշակությամբ:
Հիմնականում աճեցնում են լոլիկ և վարունգ՝ ստացված բերքն օգտագործելով ինչպես սեփական սպառման, այնպես էլ իրացման համար: Առավել մեծ մակերեսով ջերմոցներ ունեցող անհատները ստացված բերքն իրացնում են խանութներում:
«Այդուհանդերձ՝ գյուղում դժվար չէ ապրուստի միջոց գտնելը: Գրեթե բոլոր տնտեսությունները կարողանում են գումար վաստակել, արարել ու շենացնել մեր հայրենի Մաճկալաշենը»,-հավաստել է Լ. Ավանեսյանը:
Գյուղի բնակիչները զբաղվում են նաև խաղողագործությամբ. պատրաստվում են բերքահավաքին: Ըստ համայնքապետի՝ այս տարի խաղողի բերքը նույնպես առատ է լինելու: