Արցախի Հանրապետությունում այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ՝ բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ընթացիկ գներով (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 71 հազար 282,8 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 40 հազ. 273 դրամ:
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նախորդ ամսվա համեմատ նվազել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2022թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել է (76 302.6 դրամ) 6,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի 2-ի դրությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին գերազանցում ( 65 450.8 դրամ) 8,9 տոկոսով: