Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 27 միլիարդ 743,6 միլիոն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով:
Հանրապետությունում իրականացված շինարարության ցուցանիշն աճել է ավելի քան 10 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրականացված շինարարության 50,9 տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեից, 23,2 տոկոսը կազմակերպությունների, 22,1 տոկոսը մարդասիրական օգնության միջոցներով:
Ըստ տնտեսական գործունեության ոլորտների՝ շինարարության 45,5 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 16,7 տոկոսը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, իսկ 15,8 տոկոսը՝ փոխադրումների ու պահեստային տնտեսության ոլորտներին: