Artsakhpress

Քաղաքական

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս  մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել հայկական և ադրբեջանական ուժերի միջև ռազմական գործողությունները: Մենք խորապես ափսոսում ենք մարդկային կորուստների համար, երկու կողմերին կոչ ենք անում դեէսկալացնել իրավիճակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-նշել է Կոլոմինան:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search