Artsakhpress

Քաղաքական

ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին

Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման առիթով հունիսի 8-ին գրավոր հարց էին ուղղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի մասին:

ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին

ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նրանք  հետաքրքրվել էին, թե ինչ է մտադիր անել ԵՄ-ն՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Բորելն էլ՝ Եվրոպական հանձնաժողովի անունից օգոստոսի 3-ին հրապարակված իր պատասխանում մտահոգություն է հայտնել վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։
Բորելին գրավոր հարց ուղարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը և մի խումբ այլ պատգամավորներ:
ԵԽ պատգամավորներն ընդգծել են, որ մինչև աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի իրադարձությունների վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով վատթարանում է։

«Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարը՝ մահացու վիրավորում հասցնելով հայ զինծառայողի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպիտ ելույթից մեկ օր անց, որում նա ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի կիրառման մոտեցում, ինչպես նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին լուծվել է, հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ…»,-շեշտել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:
Նրանք ընդգծել են, որ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին:
Խորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են. «Ելնելով վերոգրյալից՝ Եվրոպական արտաքին գործերով ծառայությունը ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:
Պատգամավորների հարցին ի պատասխան Բորելի՝ Եվրոպական հանձնաժողովի անունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է.  «ԵՄ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։ Հանձնաժողովը ցավում է մարդկային կորուստների համար»:
Եվրոպական հանձնաժողովից ընդգծել են, որ ԵՄ-ն դրական է մոտենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ Եվրոպական խորհրդի նախագահի գլխավորած եռակողմ բանակցությունների շարունակմանը։ Ըստ ԵՄ-ի՝ այդ ջանքերն արդեն տվել են բազմաթիվ արդյունքներ, սակայն խաղաղության գործընթացը երբեք առանց դժվարությունների չի լինում։ «ԵՄ-ի նպատակը շարունակում է լինել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրին նպաստելը»,-ասված է պատասխանում:
Եվրոպական հանձնաժողովից նշել են նաև, որ փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանոնավոր կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել է եռակողմ հանդիպումների նախապատրաստմանը և հունիսին տեղում հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
«2022 թվականի մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով արդար և հավասարակշռված բանակցային գործընթացի անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև 2022 թվականի հուլիսի սկզբին դիմել է պետությունների ղեկավարներին՝ վերջին սուր հայտարարությունների հետ կապված, որոնք չեն նպաստում բանակցությունների բնույթին և ոգուն, և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ Բրյուսելում հրավիրելու եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը»,-ասված է պատասխանում:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:

     

Քաղաքական

ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար․ Միրզոյան

Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ 

Կձևավորվի հանրակրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողով

Սկսվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման աշխատանքները:

Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Խաղաղության պայմանագրի բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել. Միրզոյան

 Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ միմյանց փոխանցվող տարբերակներով ոչ իդեալական, բայց փոխընդունելի որոշ ձևակերպումներ կարողացել են գտնել, սակայն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են:

Տնտեսական

Հասարակական

Անհայտ անձը Ննգի համայնքի բնակչի բանկային քարտից գրեթե 1,5 մլն դրամ է փոխանցել բուքմեյքերի խաղային հաշվին

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը մարտի 23-ին ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ նա մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Մարտակերտի շրջանում, և առանց իր իմացության իր՝ «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։

5.3 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Արցախում

Մարտի 24-ին` տեղական ժամանակով 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ռազմական

Ադրբեջանը մեղադրելով հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզով, միաժամանակ շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը. ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս մասին նշել են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: «ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք- զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: 

Մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, այսօր որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում ավելի քան մեկ միլիոն դիտում ունի

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. Պետնախարարն՝ արհեստական գնաճի մասին

Ստեփանակերտում  վերսկսվել են ազգագրական պարերի ուսուցման դասընթացները  

ՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում

Կիչանի գյուղապետը որոշել է անձնական օրինակով ոգեւորել համագյուղացիներին. նա կարտոֆիլ կմշակի

Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը

Հայությունը ճակատագրական ժամանակներ կանցնի. Արամ Ա

Search