Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից կորուստներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։