Սկսվել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը imdproc.nk.am կայքէջում ։
Մեկնարկել է մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Եթե չունեք համապատասխան տեխնիկական միջոց կամ չեք կարողանում ինքնուրույն լրացնել հայտը, կարող եք դիմել համապատասխան դպրոցի օպերատորի օգնությանը»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առցանց ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով: