Artsakhpress

Սպորտ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը․ շախմատի օլիմպիադա

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը․ շախմատի օլիմպիադա

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը․ շախմատի օլիմպիադա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և ոչ-ոքի՝ 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
ArmSport.am-ի հաղորդմամբ՝ 8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։
ԱՄՆ հավաքականը 16-րդ տեղում է՝ 12 միավորով։Ամերիկացիներն այսօր մրցել են Հնդկաստանի երկրորդ թիմի հետ և անակնկալ պարտություն կրել 1։3 հաշվով։ Կարուանան զիջել է 16-ամյա Գուկեշին, հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, Ուեսլի Սոն ևս ոչ-ոքի է խաղացել, իսկ Լեյնտեր Դոմինգեսը պարտվել է։
Հայաստանի կանանց հավաքականը 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։
Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):
Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search