Artsakhpress

Հասարակական

Արձանագրվել է 55 հանցագործություն, որից 53-ը բացահայտվել է․ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Օգոստոսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում, 55-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Արձանագրվել է 55 հանցագործություն, որից 53-ը բացահայտվել է․ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Արձանագրվել է 55 հանցագործություն, որից 53-ը բացահայտվել է․ Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի մասով ստացվել է 6 հաղորդում: Անձնական ունեցվածքի գողության մասով ստացված 5 հաղորդումները ոստիկանության ծառայղների կողմից բացահայտվել և քննության փուլում են:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության և թմրանյութի հայտնաբերման մեկական դեպքեր: Եվս 2 հաղորդում ստացվել է պաշտոնեական կեղծիք կամ անփութություն բնութագրմամբ և ապօրինի ծառահատման 3 դեպք է արձանագրվել: Իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Նշանակվել է փորձաքննություն, որի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 4 հանցագործություն: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, 13-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական: ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 11 դեպք, 9 վարորդ եղել է անսթափ վիճակում, 197-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:

ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search