Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է Համահայկական հայագիտական օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտական խմբեր

Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։

Մեկնարկել է Համահայկական հայագիտական օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտական խմբեր

Մեկնարկել է Համահայկական հայագիտական օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտական խմբեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ օլիմպիադան կտևի մինչև օգոստոսի 11-ը:
Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը և ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:
2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական և բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձևաչափով:
Ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, և Աղձք՝ Արշակունիների դամբարան:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին

Search