Artsakhpress

Միջազգային

Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե իր պայմանները չկատարեն

Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրա պայմանները չեն կատարվել, մասնավորապես, խոսքը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի պարտավորությունների մասին է:

Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե իր պայմանները չկատարեն

Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե իր պայմանները չկատարեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ին անդամակցությունը այն երկրների, որոնց փողոցներում ազատ շրջում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)  անդամները վնասում է դաշինքի արժեքներին: Ինչ վերաբերում է Ֆինլանդիային և Շվեդիային, մենք հստակ և վճռական դիրքորոշում ունենք: Մինչև նրանք չկատարեն իրենց խոսքը, Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպմանը։
Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ PKK-ի, նրա ճյուղերի, ինչպես նաև Ֆեթուլլահիստական ​​ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։
Թուրքական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ստորագրված հուշագիրը վերջնական չէ, և Թուրքիայի խորհրդարանը կարող է չհաստատել այն, եթե Հելսինկին և Ստոկհոլմը չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու իրենց ստանձնած պարտավորությունները։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին

Search