Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
Նշվում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման հարցեր։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրերի բոլոր դրույթների կատարման կարևորությունը։