Artsakhpress

Հասարակական

Արցախցի երեխաները մասնակցում են ՀԱԵ Գուգարաց թեմի ճամբարին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Արցախի մի խումբ երեխաներ` ՀԱԵ Արցախի թեմի հոգևորականների և մանկավարժների առաջնորդությամբ մեկնել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար։

Արցախցի երեխաները մասնակցում են ՀԱԵ Գուգարաց թեմի ճամբարին

Արցախցի  երեխաները մասնակցում են ՀԱԵ Գուգարաց թեմի ճամբարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ հավելելով, որ երեխաներին ճանապարհելու էր եկել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 
Սրբազան Հայրն իր օրհնությունն է փոխանցել երեխաներին և բարի ճանապարհ մաղթել նրանց։ Սրբազան Հոր առաջնորդությամբ, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարի բակում հավաքված երեխաների հոծ խումբն աղոթք է բարձրացրել առ Աստված և ուղևորվել դեպի ճամբար։ Արցախի տարբեր բնակավայրերից մեկտեղված ճամբարականներն առաջիկա օրերը կանցկացնեն ինտերակտիվ ծրագրով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search