Artsakhpress

Սպորտ

Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է

Հայաստանի շախմատի հավաքականների մրցակիցները Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հայտնի են:

Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է

Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տղամարդկանց ընտրանին 44-րդ Օլիմպիադայի վերջին տուրում մրցում է Իսպանիայի հետ: Վերջին տուրից առաջ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները հավասար միավոր ունեն և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 8 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:
Կանանց հավաքականը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հետ: 10 տուրերից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 18-րդն է: Նախորդ  տուրերում  ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային, Ադրբեջանին, Վրաստանին:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 9-ը:
Հավաքականների անդամների խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղմամբ։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search