Օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է որպես Շինարարի օր: Մասնագիտական տոնին ընդառաջ՝ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում նախօրեին միջոցառում է կազմակերպվել:
Շինարարի օրվան ընդառաջ՝ պարգևատրվել են քաղաքաշինության ոլորտի մի խումբ աշխատակիցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ բացման խոսքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին՝ մասնագիտական տոն օրվա առթիվ, մաղթելով՝ մեր երկրին խաղաղություն, իսկ շինարարներին ուժ, եռանդ, կորով։
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանն իր հերթին նույնպես շնորհավորեց քաղաքաշինության ոլորտի աշխատակիցներին՝ կարևորելով հայ շինարարի ներդրումն ու ավանդը երկրի շենացման գործում։
Միջոցառմանը պարգևատրվել են քաղաքաշինության ոլորտի մի խումբ աշխատակիցներ, որոնք ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել են մեդալների: Մասնագիտական տոնի առթիվ՝ նրանք նաև թանկարժեք նվերներ են ստացել: