Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում ցուցադրվել է լազերային համակարգով նոր մարտական ​​մոդուլ

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում ընթացող Space and Missile Defense 2022 սիմպոզիումում ամերիկյան Moog Inc ընկերությունը ներկայացրել է արդիականացված համակցված հակաօդային պաշտպանության հեռակառավարվող Reconfigurable Integrated-Weapons Platform (RIwP) կայան:

ԱՄՆ-ում ցուցադրվել է լազերային համակարգով նոր մարտական ​​մոդուլ

ԱՄՆ-ում ցուցադրվել է լազերային համակարգով նոր մարտական ​​մոդուլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է Dambiev Telegram ալիքը։
Նոր մարտական ​​մոդուլը նախատեսված է կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության մարտական ​​մեքենաների համար: Այն բաղկացած է 30 մմ XM914 ավտոմատ թնդանոթից, 7,62 մմ տրամաչափի M240 գնդացիրից, որի հետ համակցված է, երկու Stinger հրթիռային կայանքից եւ 20 կիլովատանոց LOCUST լազերային համակարգից։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստորագրել էր նորագույն Mobile Protected Firepower (MPF) թեթեւ տանկերի մատակարարման առաջին պայմանագիրը, որոնք պետք է փոխարինեն M-2 Bradley հետեւակի մարտական ​​մեքենաներին եւ M-113 զրահափոխադրիչներին։
Պենտագոնն էլ, իր հերթին՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին, ծովային հետևակայիններին եւ բանակին 154 Tomahawk թեւավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր էր կնքել: Հրթիռներն ունենալու են Block V կոնֆիգուրացիա՝ NAV/COMMS արդիականացմամբ, որն աջակցում է թռիչքի ընթացքում թիրախների նշանակման բարելավմանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Search