Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին․սոցհարցում
Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին․սոցհարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) վստահության ցուցանիշով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Այսպես, հետազոտության մասնակիցներին տրվել է այն հարցը, թե որ կուսակցությանը ձայն կտան, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Նրանց պատասխաններից ձևավորվել է հետևյալ պատկերը․
6.«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (առաջնորդ՝ Ալի Բաբաջան)-5,1%։
Օզքիրազը ներկայացրել է նաև նախագահական ընտրությունների հետ կապված հարցման արդյունքները։ Ըստ այդմ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ առաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ Քըլըչդարօղլուն կստանա 56․5% ձայն, իսկ Էրդողանը՝ 35.8%։