Artsakhpress

Հասարակական

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին։ Մեկ հոգի տեղում մահացել է։

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոստիկանության փոխանցմամբ, օգոստոսի 14-ին ժամը 20:20-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել,  որ Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ԱՀ քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը և պարզել, որ նույն օրը ժամը 19:50-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին, իրար են բախվել Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի 35-ամյա բնակիչ Ի.Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» և Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Զ.Գ.-ի վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղևոր` Է. Մ.-ն (ծնված 1998թ.,  Ասկերանի շրջ. գ. Խաչեն), «Օպել աստրա» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ` Ա.Գ.-ն (ծնված 1993թ.,ք. Ստեփանակերտ), Ա. Գ.-ն (ծնված 1984թ., Ասկերանի շրջ. գ.Քռասնի) ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Ցավոք, ուղևորներից մեկը` Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակչուհի Դ.Խ.-ն  տեղում մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Search