Artsakhpress

Սպորտ

«Freedom House»-ը կոչ է անում չգնալ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի

Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարվա ազատազրկման ենթարկելու համար:

«Freedom House»-ը կոչ է անում չգնալ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի

«Freedom House»-ը կոչ է անում չգնալ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիա ծրագրի ղեկավար Սյուզան Քորքը նշել է. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական նկատառումներով Ռասուլ Ջաֆարովին բանտակելը, ում ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել»: «Նրանք շինծու մեղադրանքներով հետապնդում են իրականացնում մարդու իրավունքների առաջատար պաշտպանների, ինչպես նաև հետաքննող լրագրողների նկատմամբ` ներառյալ Լեյլա Յունուսին, Ինտիգամ Ալիևին, Էմին Հուսեյնովին և Խադիջա Իսմայիլովային: Ադրբեջանի իշխանությունները, թվում է, դիտավորյալ մեղադրում են ակտիվիստներին ֆինանսական խարդախությունների մեջ, մինչդեռ Իլհամ Ալիևը, իշխանության գլխին լինելով, մեծ հարստություն է դիզել: Մենք կոչ ենք անում Եվրոպական երկրների ղեկավարներին չմասնակցել 2015 թվականի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ «Freedom House»-ի հայտարարության` Ռասուլ Ջաֆարովը «Մարդու իրավունքների ակումբի» ղեկավարն է, ձերբակալվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո: Նա կազմակերպել է ժողովրդավարության արշավ Եվրատեսիլ 2012-ի նախաշեմին, որն անցկացվում էր Բաքվում, ինչպես նաև հրավիրել է մարդկանց ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա եվրոպական խաղերին ընդառաջ: 2014 թվականին նորվեգական Հելսինկյան ասոցիացիան Ռասուլ Ջաֆարովին, Լեյլա Յունուսին, Անար Մամեդլիին ու Ինտիգամ Ալիևին շնորհել են Անդրեյ Սախարովի Ազատության մրցանակ:

Ադրբեջանը համարվել է ոչ ազատ «Ազատության ցուցանիշ 2015» համաշխարհային վարկանիշով, ոչ ազատ «Լրատվամիջոցների ազատության ցուցանիշ 2014»-ով, մասամբ ազատ` «Համացանցում ազատության ցուցանիշ 2014»-ով, և հավաքել է ժողովրդավարության 6.68 միավոր, որտեղ 1-7 բալանոց սանդղակով 7-ը ամենաբացասական միավորն է Անցումային հասարակությունների 2014 թվականի հետազոտությունում:

Ապրիլի 16-ին Բաքվի դատարանը որոշում է կայացրել 6,5 տարվա ազատազրկման ենթարկել հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին: Դատարանը նրան մեղադրել է հարկերը վճարելուց խուսափելու, պաշտոնի չարաշահման, անօրինական ձեռներեցության, խարդախությունների մեջ: Իրավապաշտպանը հերքել է իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները: 

Նախօրեին Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ազատազրկումը 6,5 տարով խիստ վերահսկողության բանտում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search