ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Գնել Սանոսյանը հետևել է Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Շինարարությունն այս պահին ակտիվ փուլում է գտնվում։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։