Artsakhpress

Միջազգային

Որքան էլ դժվար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարևոր է. Շոլց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները կարևոր են:

Որքան էլ դժվար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարևոր է. Շոլց

Որքան էլ դժվար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարևոր է. Շոլց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում, գրում է Tert.am-ը։

«Որքան էլ դժվար լինի, սակայն ուղղակի շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ: Ես ցանկանում եմ, որ մեր հայտարարությունները անմիջապես հասնեն Ռուսաստանի նախագահին», - բացատրել է Շոլցը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այս կերպ նա ցանկանում է Ռուսաստանի առաջնորդին փոխանցել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը։

Բացի այդ, Շոլցը հավելել է, որ հնարավոր չի համարում Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը խոսել էր Պուտինի՝ Գերմանիա այցի հնարավորության մասին։ Շոլցն ասել է, որ դեռ չի մտածել այդ մասին, սակայն մանրամասնել է, որ դրա պայմանները կլինեն Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագիրը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search